Նոյեմբերի 9-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Արտադպրոցական կրթության մասին», «Մեծահասակների կրթության մասին», ինչպես նաեւ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով: